Արմավիրի նորանշանակ մարզպետը հետևել է աղբահանության աշխատանքներին
ՔաղաքականՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը այցելել է Արմավիր քաղաք՝ ծանոթանալու համայնքի և Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք բերված երկու նոր աղբատարների ֆունկցիոնալ հնարավորություններին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Անհրաժեշտ փաստաթղթավորումից և մասնագետների ուսուցումից հետո տեխնիկաները կսկսեն աղբահանություն իրականացնել Արմավիրում:
Նույն ծրագրով ավելի վաղ համայնքը ձեռք է բերել նաև բազմաֆունկցիոնալ գրեյդեր և աղբարկղեր, իսկ առաջիկա շաբաթներին համայնքին կփոխանցվեն նաև նոր էքսկավատորը և բազմաֆունկցիոնալ ջրատարը:
Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրման աշխատանքները շարունակվում են: