MMA–ի ռուս մարտիկ Դացիկը վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս (լուսանկար)
Սպորտ
MMA–ի ռուս մարտիկ Վյաչեսլավ Դացիկը վիրավորվել է հատուկ ռազմական գործողության գոտում մարտական առաջադրանք կատարելիս։ Այս մասին խոսել է MMA-ի մարտիկ Նիկիտա Վորոժբիտովը։
«Դացիկը վիրավորվել է հատուկ ռազմական գործողության գոտում մարտական առաջադրանք կատարելիս»,- գրել է Վորոժբիտովը Telegram-ի իր ալիքում։ Նա հավելել է, որ Դացիկը հիվանդանոցում է։
Վյաչեսլավ Դացիկը սեպտեմբերին հայտնել էր հատուկ ռազմական գործողության գոտում գտնվելու մասին։ Իր կարիերայի ընթացքում նա տարել է յոթ հաղթանակ և ութ պարտություն։ Օգոստոսին նա Մոսկվայում մենամարտի ժամանակ նոկաուտով հաղթանակ տարավ անգլիացի բռնցքամարտիկ Օլի Թոմփսոնի նկատմամբ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան