Նոր Գյուղի գյուղապետն ու նրա տղան վթարի պատաճով ենթարկվել են վարչական պատասխանատվության․ Shamshyan.com
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Նոր Գյուղ-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Նոր Գյուղի բնակիչ 17-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Porsche Cayenne մակնիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ 50-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները և Աբովյան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվել է, որ Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել և նա Porsche Cayenne-ով բախվել է կայանված ЗИЛ-ին։
Porsche-ի վարորդն ու ավտոմեքենայի սեփականատերը՝ Մանուկ Հովհաննիսյանը, ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մ․ Հովհաննիսյանը Նոր Գյուղի գյուղապետն է, իսկ Հ․ Հովհաննիսյանը՝ նրա որդին։
Toyota-ի վարորդ Հ․ Մկրտչյանն էլ Աբովյան քաղաքի սննդի տեսչության պետն է։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։