Անթալիայի լողափերում 9 դի է հայտնաբերվել
Այլ
Թուրքիայի Անթալիա նահանգի լողափերին երկուշաբթի օրը ևս երկու դի է հայտնվել․ հայտնաբերված դիակների ընդհանուր թիվը հասել է 9-ի, գրում է Hürriyet թերթը։
«Անթալիայի նահանգի Քադրիյե թաղամասի հյուրանոցներից մեկի լողափում՝ միմյանցից 500 մետր հեռավորության վրա, երկու դի է հայտնաբերվել»,- գրում է հրատարակությունը։ Զոհերի սեռը չի հաջողվել պարզել, դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
Նախորդ շաբաթ Անթալիայի նահանգի լողափերում հայտնաբերվել էր առնվազն վեց դի, որոնցից մի քանիսն անդամահատված վիճակում: Դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության՝ ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզելու համար։ Լրատվամիջոցները նշել են, որ դիերից մեկը կարող է պատկանել ուսանողուհի Մերվե Ալմասին, ով անհետացել էր գրեթե երկու շաբաթ առաջ։
Նշվում է, որ նրանք կարող են լինել 2023 թվականի դեկտեմբերին միգրանտներ տեղափոխող նավակի վթարի զոհերը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից