ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել
Արտաքին ՔաղաքականԵվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։