ԱՄՆ–ն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների անցկացմամբ․ Վեդանտ Պատել
Արտաքին ՔաղաքականԱՄՆ–ն շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների անցկացմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Սա մի բան է, որի վրա մենք շատ ջանասիրաբար կաշխատենք վերջնագծին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և այս հարցում ներգրավված այլ կողմերի հետ», - ասել է նա։
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ Պատելն ասել է, որ տեղեկություն չունի դրա վերաբերյալ՝ հավելելով, որ «անհամբերությամբ սպասում» է «շուտով այս մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորությանը»: