Սոչիում КВН-ի փառատոնի ժամանակ սպանվել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը
ԼուսանկարներՀունվարի 18-ի վաղ առավոտյան սպանվել է 31-ամյա Ամիրան Գևորգյանը «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր КВН-ի փառատոնը, հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ նա կռվի է բռնվել Դաղստանից 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ: Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Դեպքի ականատեսները սկզբում պնդել են, որ նա ընկել է երկու մետր բարձրությունից։
Ամիրանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա, աջ և ձախ էպիդուրալ հեմատոմա։ Նա կոմայի մեջ է ընկել և երկու օր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Ընթանում է հետաքննություն։