ԿԳՄՍ-ն որևէ շրջաբերական չի ուղարկել դպրոցներում փառքի անկյունների վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)
ՏեսանյութերԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե նախարարությունից հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել զոհված հերոսների փառքի անկյունները: Նա ընդգծեց՝ փառքի անկյունների կարգավորման հետ կապված որևէ շրջաբերական դպրոցներ չի ուղարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ շրջաբերականով դպրոցներն առաջիկայում կստանան պատերի ձևավորման ուղեցույց, որտեղ հուշումներ են լինելու դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին՝ ինչպես կահավորել դպրոցը, դասասենյակը: Ուղեցույցի նախնական տարբերակը պատրաստ է, փառքի անկյունների մասին ոչինչ չկա:
«Մենք որևէ գրությամբ կամ որևէ հանձնարարականով չենք միջամտել: Մեր կողմից մշակվում է ուղեցույց, որն առաջիկայում դպրոցները շրջաբերականով կստանան, այն վերաբերելու է պատերի կահավորմանը: Գոյություն ունեն ստանդարտներ, որոնք տվյալ տարիքային խմբի մանկավարժահոգեբանական պահանջներով են պայմանավորված: Շրջաբերականը կապ չի ունենալու դպրոցներում փառքի անկյունների ձևավորման, դրանց առկայության հետ»,- մանրամասնեց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։