Հանձնաժողովը արձանագրել է՝ հոսանքի անջատումը պայմանավորված էր բարձրավոլտ էլեկտրոցանցերում տեղի ունեցած վթարով
Քաղաքական«Էլեկտրաէներգիայի անջատման խնդիրներն ու ներդրումային ծրագրերը» թեմայով ասուլիսի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ աշխատակիցը անդրադարձավ նախորդ տարվա նոյեմբերի 23-ին Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատմանը։ Ըստ աշխատակցի՝ «Կառավարության նիստի այդ աղմկահարույց անջատումից հետո հանձնաժողով ստեղծվեց, որը վերլուծել է այդ դեպքը և արձանագրվել է, որ այդ անջատումը պայմանավորված էր բարձրավոլտ էլեկտրոցանցերում տեղի ունեցած վթարով»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այդ դեպքի առթիվ ասել էր՝ «Ինչքա՞ն պետք է ես հանձնարակակն տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։ Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են»։