Ռեսինին նշանակեցին Մոսկվայի քաղաքապետի խորհրդական
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է РБК-–ն՝ Մոսկվայի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը հասարակական հիմունքներով նշանակվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խորհրդական։
Ռեսինն ուղիղ 10 տարի աշխատեց որպես քաղաքապետի առաջին տեղակալ, որի մեծ մասը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով աշխատանքից ազատված Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի օրոք։
Դեկտեմբերի 4–ին կայացած Պետդումայի ընտրությունների արդյունքների համաձայն Վլադիմիր Ռեսինը իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակով դարձել էր պետդումայի պատգամավոր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել