«Ձմեռ պապիները» կողոպտել են գրավատունը
Ռուսաստան
Նովոսիբիրսկում սանտա–կլաուսների հագուստներով հանցագործները գրավատունից մոտ հինգ միլիոն ռուբլի գումար են կողոպտել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ հղում անելով ներքին գործերի դաշնային գործակալության մամլո ծառայությանը։
Դեկտեմբերի 28-ի երեկոյան երեք երիտասարդներ սանտա–կլաուսի հագուստներով Կալինին թաղամասում գտնվող գրավատուն են ներխուժել՝ աշխատակցից պահանջելով գումար։ Հանցագործները գողացել են մոտ հինգ միլիոն ռուբլի։ Գրավատան աշխատակիցը չի տուժել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը