Եթե փոխեցիր Սահմանադրությունը, Ալիևը հրաժարվելո՞ւ է միջանցքից․ ժողովրդին դարձնում է մեղավոր․ Աննա Գրիգորյան
ՔաղաքականԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ըստ որոնց անհրաժեշտ է նոր Սահմանադրություն ընդունել․
«Դու քանդում ես մեր հիմքերը, բայց Ալիևը քեզ էլի՛ երաշխիք չի տալիս։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «ժողովու՛րդ, եթե դու չընդունես նոր Սահմանադրություն Ալիևի պատվերով, քո պատճառով հարձակվելու են քեզ վրա», այսինքն՝ նորից ժողովրդին դարձնում է մեղավոր հնարավոր պատերազմի դեպքում»։
Գրիգորյանի համոզմամբ՝ պատերազմը բերում է Փաշինյանն իր ապիկարության պատճառով, իր և Ալիևի պայմանավորվածությունների արդյունքում․
«Եթե փոխեցիր Սահմանադրությունը, Ալիևը հրաժարվելու՞ է միջանցքի գաղափարից, Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պահանջներից մեկն է»,- հավելում է պատգամավորը։