Դեպի Սանահին տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը կդադարի
ՀասարակությունՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է․
«Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տեևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»։