Այցելելու ենք եզդիական համայնքի դպրոցներ՝ իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար․ ՄԻՊ
ԺամանցԱյսօր ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչ Գևորգյան Արմենը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին իր խոսքում առաջարկություն արեց՝ 5-րդ դասարանում ուսուցանվող «Առողջ ապրելակերպ» առարկայի ծրագրում հավելվածի տեսքով կամ դասավանդման մեթոդաբանության մեջ որոշակի հատված ազգային փոքրամասնություններին տրամադրելու վերաբերյալ, որպեսզի տեղ հատկացվի նրանց ազգային ավանդույթներին, կարծրատիպերին, ինչպես նաև, որպեսզի ուսուցիչները առանձին վերապատրաստվեն ազգային փոքրամասնությունների թեմայով։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը դիտարկմանն ի պատասխան նկատեց․
«Ներգրավված եմ, այդ թվում, եզդիական համայնքում վաղ ամուսնությունների մասով հանրային իրազեկման աշխատանքներին, ունենք պայմանավորվածություն այցելել եզդիական համայնքի դպրոցներ՝ որոշակի մեթոդաբանությամբ իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար»,- ընդգծեց նա։