Հայաստանը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ռազմական կցորդներ կունենա
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 15-ի նիստի շրջանակում ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում:
Կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական կարիքների գնահատման հիման վրա հնարավորություն կունենա նշված պաշտոններում նշանակումների համար առաջարկել համապատասխան անձանց թեկնածությունը՝ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին», ինչպես նաև՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, ինչը կապահովի առավել բարձր արդյունավետություն և պրոֆեսիոնալիզմ: