Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակելով որպես «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։
«Հայաստանի վարչապետի հերթական պնդումը, որ Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում 31 գյուղերի տարածքը, քաղաքական մանիպուլյացիայի մաս է»,– հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ–ից։
«Վարչապետին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, որ այդպիսի 32 գյուղեր կան, հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է վերադարձնել Ադրբեջանի ութ գյուղերը»,– ասված է հաղորդագրության մեջ։