Վահան Քերոբյանը դեռ ՔԿ-ում է, կա տեղեկություն, որ նրան ցանկանում են կալանավորել․ 24News.am
ԻրավունքԷկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որ երեկ հայտարարել էր իր հրաժարականի մասին, դեռևս գտնվում է Քննչական կոմիտեում։ Ըստ որոշ տեղեկությունների, քննչական մարմինները ցանկանում են նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել։ Ինչպես 24News-ին հայտնեց Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, հարցաքննությունը կավարտվի մոտավորապես 21:00-ին։ «Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Մինչև վստահորդիս հետ չզրուցեմ, թե ինչ քանակի ինֆորմացիա է անհրաժեշտ մամուլին տրամադրելու համար, ոչինչ չեմ կարող ասել», - հավելեց նա։
Փոխնախարարին դատարանը տվել էր տնային կալանք, իսկ Անի Գևորգյանն ու Լիլի Մկրյանը շուրջ երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո դատախազության միջնորդությամբ ազատ էին արձակվել։ Աշոտ Հովհանեսյանը դեռ գտնվում է կալանքի տակ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։