Քերոբյանի կալանքի հարցն է քննվում, նա չի ընդունում մեղադրանքը. փաստաբան (տեսանյութ)
ՏեսանյութերԷկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
«Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավական թույլ են։ Այն եզրահանգումները, որոնք արվել են, կարծում ենք՝ չեն համապատասխանում իրականությանը, հիմնականում ենթադրությունների մակարդակում են։ Նախաքննության մարմինը, գիտակցելով մեղադրանքի հիմնավորվածության ցածր մակարդակը, պաշտպանվում է մեր հրապարակային խոսքից՝ արգելելով մեզ հրապարակել նախաքննության բոլոր այն փաստական տվյալները, որոնք մեզ հայտնի կլինեն»,- հայտնել է փաստաբանը։