«Ժողովուրդ». Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:
Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի»։