Աշխատանքով ապահովիր, նոր՝ հարկ պահանջիր. քաղաքացին՝ Փաշինյանին
ՏեսանյութերՔաղաքացին ուղիղ եթերի ընթացքում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ քաղաքացիները պետք է վճարեն ՌԴ-ում արտագնա աշխատանքից ստացած եկամտահարկ․
«Պատկերացրու՝ տոկոսի տակ ճռռում ես ու Աշոտիկին ուղարկում ես խոպան։ Աշոտիկը կգնա, կտանջվի, Ռուսաստանում հարկ կմուծի, մնալու, ուտելու փող կտա, կգա Հայաստան ու կտեսնի, որ մեր ղեկավարները օրենք են հանել, որ Հայաստանին պիտի հարկ մուծես։ Պարո՛ն վարչապետ, եթե քո երկրում դու չես կարողանում մարդուն աշխատանքով ապահովել, դու ի՞նչ հարկ ես ուզում, մարդիկ գնում են, 12 հազար կմ հեռու տանջվում են, ու դու ասում ես՝ հարկ մուծե՞ք։ Մի քիչ մեր վիճակի մեջ մտեք, մարդ ենք։ Աշխատանքով ապահովի՛ր, նոր հարկ ուզիր»,- իր խոսքը եզրափակել է քաղաքացին։