Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները։ Փաշինյանը Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններն անվանել է ռազմավարական՝ լայն օրակարգով։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։
«Այս տարին նույնպես շատ կարևոր է, քանի որ մենք առջևում ենք մեր ռազմավարական գործընկերությունը բավականին լայն օրակարգով», - նշել է Փաշինյանը:
Փաշինյանը Բլինքենին տեղեկացրել է նաև Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև չորս հայ զինվորների կյանք խլած զինված միջադեպի մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru