Իրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում են Պուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողը Հորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածր Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Հորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորած Ղրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում Կիևին Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում Արա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերը Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան Հարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքը 

100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են

Տեսանյութեր

100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

«ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19։00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երևանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով և ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 և 25 տարեկան երկու ուղևորին, որոնք ամուսիններ են:

Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:

Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առևտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:

Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100-դոլարանոցները:

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:

Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի մի տնից առգրավվել է 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:
Քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը
Ամենադիտված