Հնդկաստանում առյուծը կտոր-կտոր է արել իր հետ լուսանկարվել ցանկացող տղամարդուն
ԱյլՀնդկաստանում առյուծը կտոր-կտոր է արել մի տղամարդու, ով ցանկացել էր սելֆի անել կենդանու հետ, գրում է Times of India-ն։ Լուսանկարելու համար տղամարդը խախտել է անվտանգության կանոնները և մտել գիշատչի վանդակը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Պրահլադ Գուջար անունով տղամարդը մտել է առյուծի խցիկի մոտ գտնվող արգելված տարածք՝ նրա հետ սելֆի անելու համար։ Հանուն դիտարժան կադրի՝ հնդիկը բարձրացել է մոտ մեկ մետր բարձրությամբ պաշտպանիչ պատի վրայով ու հայտնվել գիշատչի հետ դեմ առ դեմ։ Իրավախախտին նույնիսկ չեն կանգնեցրել կենդանաբանական այգու աշխատակցի բղավոցները, որոնք փորձում էին նրան հետ պահել։
Հաղորդվում է, որ 12-ամյա առյուծը գրեթե անմիջապես հարձակվել է տղամարդու վրա և 10 րոպեի ընթացքում կտոր-կտոր արել նրան։ Ականատեսների վկայությամբ՝ Պրահլադը հարբած է եղել և ամբողջությամբ չի հասկացել իրավիճակի վտանգավորությունը։ Ավելին՝ մարդիկ պնդում են, որ նա սադրել է առյուծին։