2024 թվականի երկրորդ կեսից եվրոպական երկրներում կգործարկվի մուտքի և ելքի նոր համակարգ
Այլ
2024 թվականի երկրորդ կեսից եվրոպական երկրներում կգործարկվի մուտքի և ելքի նոր համակարգ, ըստ որի Եվրամիության (ԵՄ) երկրներ հնարավոր կլինի մուտք գործել միայն կենսաչափական անձնագրով։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան նախազգուշացրել է ռուսաստանցիներին ճանապարհորդության հետ կապված դժվարությունների մասին, գրում է Lenta.ru–ն:
Հստակեցվում է, որ համակարգը ավտոմատացված կլինի և կկարողանա գրանցել բոլոր ճանապարհորդներին, ովքեր ԵՄ քաղաքացի չեն։ Սա կանդրադառնա ինչպես օտարերկրացիների վրա, ովքեր ունեն կարճաժամկետ վիզայի կարիք, այնպես էլ նրանց, ովքեր չունեն: Այժմ Շենգեն գոտի առաջին անգամ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի լուսանկարվել և սկանավորել մատնահետքերը։ Նոր կանոնների ներդրման կոնկրետ ժամկետներ դեռ չկան։
Այս համակարգի շնորհիվ եվրոպական երկրների վերահսկիչ մարմիններն ավելի խստորեն կվերահսկեն զբոսաշրջիկների կեցության տևողությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից