10 մլն դրամի բեռ է ավելանում պետության վրա. ինչպե՞ս կհաշվարկվի դատավորների կենսաթոշակի չափը
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը խորհրդարանականներին ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին սահամանդրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը»։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է մինչև 2014-ի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 տասնորդական գործակցի արտադրայալի 75 տոկոսի չափով։
Բալյանի փոխանցմամբ՝ օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի երեք դատավորի նկատմամբ։
Հարցը դրական եզրակացության արժանացավ և ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։