«Նապոլին» ունի նոր գլխավոր մարզիչ
Սպորտ
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Վալտեր Մացարիին փոխարինել է իտալացի Ֆրանչեսկո Կալցոնան, որը Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչն է, հաղորդում է նեապոլյան ակումբի կայքը։ «Նապոլիի» հետ Ֆրանչեսկո Կալցոնայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա կհամատեղի աշխատանքը «Նապոլիում» եւ Սլովակիայի հավաքականում։
Ֆրանչեսկո Կալցոնան եղել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի օգնականը։ Նա երկրորդ մարզիչ է եղել նաեւ «Պերուջայում», «Ալեսանդրիայում», «Սորենտոյում», «Էմպոլիում» եւ «Կալյարիում»։
Մացարին այս մրցաշրջանում «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր ֆրանսիացի Ռուդի Գարսիային։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից