Արցախը դարձավ աշխարհաքաղաքական դավադրության զոհ․ սատանայի զոհասեղանի վրա դրվեց
ՔաղաքականԱյսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին:
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԿԳՄՍ նախարարության աշխատակից Արմեն Պետրոսյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է․
«Հայ ազգը առաջին հերթին պետք է հասկանա, որ 1988-ից սկսված ազգային-ազատագրական պայքարը դա հաջողված փորձ էր, որը բերեց երկու հայկական պետությունների ստեղծման։ Դրան հասնել հնարավոր դարձավ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճիշտ քաղաքական ուղի էր բռնված և ՀՀ ու ԱՀ պահվածքը համահունչ էր աշխարհաքաղաքական դրվածքին։
Իսկ հիմա Արցախն ու Հայաստանը դարձել են աշխարհաքաղաքական դավադրության, գունավոր հեղափոխության զոհ։ Սատանայի զոհասեղանի վրա դրվեց Արցախը»։
Պետրոսյանի կարծիքով՝ մենք պետք է գիտակցեինք, որ պետք էր սկսել անհանգստանալ այն ժամանակ, երբ ՀՀ ղեկավարը իր վրա Արցախի պատասխանատվությունը վերցնելուց խուսափեր․
«Այդ պատասխանատվությունը չվերցնելու պատճառով մենք կորցրինք մեր պետականությունը։ Պետք է անպայման լինի իշխանափոխություն, որովհետև այս իշխանությունների հետ միասին մենք որևէ հաջողություն չենք կարող ունենալ, և նորից Հայաստանը պետք է վերադառնա նախկին հունը, որտեղ ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր էր 30 տարի պահպանել երկու հայկական պետություն»,- նման համոզմունք է հայտնել նա։