Սպանության սպառնալիքի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ՀասարակությունՆԳՆ ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա Գառնիկ Խ.-ին:
Նա ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: