Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության․ միջնորդությունը մերժվեց․ «Փաստինֆո»
Իրավունք
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, հաղորդում է «Փաստինֆո»–ն։
Նշենք, որ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից