Բելառուսի ԱԳՆ–ում անդրադարձել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը
Արտաքին ՔաղաքականԲելառուսը ակնկալում է ապագայում եւս Հայաստանի հետ կառուցողական համագործակցության: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ դա մեր կողմից որևէ մեկնաբանության կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։
Նրա խոսքով` բելառուսական կողմն ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ ապագայում ևս ընթացիկ հարցերի ողջ շրջանակում։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մենք պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,- նշել է մամուլի քարտուղարը։