Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև
ԱշխարհԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 24-ին կայցելի Կիև։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ ֆոն դեր Լեյենի այցի նպատակը կլինի ռազմական հակամարտությունում Կիևին աջակցություն հայտնելը։
Այդ օրը G7-ի անդամ երկրները կքննարկեն Կիևին հետագա աջակցության մասին համատեղ հայտարարությունը։