«Հաղթելու ենք»․ Զելենսկի
Տեսանյութեր«Ես գտնվում եմ Գոստոմելի օդանավակայանում, որտեղից պետք է մեկնարկեր այն «Կիևի ու Ուկրաինայի առումը 3 օրում»։ Այսպես է սկսում իր տեսաուղերձը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գոստոմելի օդանավակայանից, որտեղից երկու տարի առաջ այս օրը մեկնարկեց պատերազմը Ռուսաստանի հետ։
Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով։ Երկու տարի անց այստեղ դիմավորում ենք մեր բարեկամներին ու գործընկերներին», - ասել է Զելենսկին՝ հավելելով. «Հաղթելու ենք»։