Ուկրաինայի հետախուզության ղեկավարը նշել է Նավալնիի մահվան պատճառը
ԱշխարհՈւկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը պնդում է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է արյան թրոմբի անջատման պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է Strana.ua-ն։
«Ես կարող եմ ձեզ հիասթափեցնել, բայց մեր տեղեկություններով` նա իսկապես մահացել է արյան մակարդման պատճառով»,- ասել է Բուդանովը։
Փետրվարի 16-ի կեսօրին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի FSIN վարչությունը հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնին զբոսանքից վերադառնալուց հետո վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը: Կես ժամ շարունակ վերակենդանացման աշխատանքներ են տարվել, սակայն՝ անհաջող։
Նույն օրը RT-ի աղբյուրը հայտնել է, որ Նավալնին մահացել է արյան թրոմբի անջատման պատճառով։