Քեյթ Միդլթոնը դժվարությամբ է վերականգնվում վիրահատությունից հետո
Աշխարհ
Արքայադուստր Քեյթ Միդլթոնը որովայնի պլանավորված վիրահատությունից հետո դժվարանում է անկողնում մնալ։ Այս մասին գրում է OK!-ը` ինսայդերին հղումով:
«Նա միշտ ունեցել է շատ լավ առողջություն և մարզական կազմվածք, ուստի, անընդհատ շարժվել չկարողանալը դժվար է նրա համար», -կիսվել է աղբյուրը:
Քեյթ Միդլթոնի ապաքինումը կարող է տեւել մի քանի ամիս, սակայն արքայադուստրը նախատեսում է վերադառնալ իր պարտականություններին մինչև Սուրբ Զատիկը, որը նշվում է մարտի 31-ին։
Հունվարի 16-ին Քեյթ Միդլթոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի կլինիկաներից մեկում։ Նույն օրը նա վիրահատվել էր։ Ըստ թագավորական ընտանիքի պաշտոնյաների՝ վիրահատությունը ծրագրված էր։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից