Զելենսկին հայտնել է Ուկրաինայի զոհերի թիվը
Աշխարհ
Ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր սպանվել է 31 հազար ուկրաինացի զինծառայող. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«30 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել այս պատերազմում։ Ո'չ 300 հազար, ո'չ 150 հազար, ինչպես ստում են Պուտինը և նրա ստախոս շրջանակները: Բայց այս կորուստներից յուրաքանչյուրը մեծ կորուստ է մեզ համար»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ չի կարող նշել վիրավորված ուկրաինացի զինվորների թիվը, քանի որ Ռուսաստանը կիմանա՝ քանի մարդ է «լքել մարտի դաշտը»։ Նա նաև չի նշել անհետ կորած զինվորականների թիվը։ Զելենսկու խոսքով՝ պատերազմի ընթացքում զոհվել է 180 հազար ռուս զինվոր։ «Ընդհանուր առմամբ, ներառյալ վիրավորները, այդ թիվը կազմում է 500 հազար մարդ»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի իշխանությունները պատերազմի սկզբից ի վեր երբեք չեն հայտնել զոհերի թիվը՝ վկայակոչելով ռազմական գաղտնիքները։ Ռուսաստանը նույնպես չի հայտնում իր զոհերի թիվը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ