Վարչապետը պարզ, ժողովրդական լեզվով ասեց՝ մարդիկ պետք է ենթարկվեն օրենքներին․ Բաբկեն Թունյան
Քաղաքական«Ձեզ համար մտահոգիչ չէ՞ քաղաքացիներին ուղղված վարչապետի բառամթերքը»,- այսօր Ազգային ժողովում, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, հարց ուղղեց լրագրողը՝ նկատի ունենալով փետրվարի 23-ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետի արած հայտարարությունները՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին։
«Ձեր ասածի մեջ վարչապետի ասածի նկատմամբ ակնհայտ հեգնական բան կար։ Եթե դուք հիմա ակնկալում եք, որ ես պիտի վարչապետի գնահատականներին, բառապաշարին, ձևակերպումներին որևէ գնահատական տամ, նման բան չի՛ կարող լինել։
Վարչապետն ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվել, թող ընտրողները որոշեն՝ դա օքեյա, թե՞ օքեյ չի։ Ես, որպես ձեր նախկին գործընկեր լրագրող, որը տնտեսական թեմաներով հոդվածներ էր գրում ժամանակին, գիտեմ, որ երբեմն միտքը ավելի լավ է տեղ հասնում, երբ խոսում ես ժողովրդական լեզվով, ավելի հասկանալի, պարզ, հասու, քան բարդ տերմիններով։