Մեր գերիշխանության դարաշրջանն ավարտվեց, Եվրոպայի ապագան մռայլ է․ Բորել
ԱշխարհԱրևմուտքի գերիշխանության դարաշրջանը ի վերջո ավարտվեց, և Եվրոպայի ապագան բավականին մռայլ է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Հայտարարությունը հայտնվել է այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՄ արտաքին ծառայության կայքում։
Խոսելով աշխարհում առկա աշխարհաքաղաքական լարվածության և «Գլոբալ Հարավի» երկրների հետ Եվրոպայի հարաբերությունների մասին՝ Բորելն ասել է.
«Եթե ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ «Արևմուտք ընդդեմ մյուսների» ուղղությամբ, ապա Եվրոպայի ապագան վտանգված է լինել մռայլ: Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն իսկապես ավարտվել է»:
Բորելը խոստովանել է, որ իրավիճակը սրվել է ուկրաինական ճգնաժամի և պաղեստինա-իսրայելական հակամարտության էսկալացիայի պատճառով։
«Գլոբալ Հարավում շատերը մեզ մեղադրում են «երկակի ստանդարտների» մեջ», - հավելել է Բորելը: