Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով նիստերին, ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։
Խորհրդի անդամները Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ այցելեցին Մայր Տաճար՝ տեղում ծանոթանալու այն աշխատանքներին, որոնք այդ պահին ընթանում են։