Վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս
Տեսանյութեր2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս։
Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։ Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․ այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։
Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքերն ամփոփող այս ու մյուս տվյաները՝ տեսանյութում․