Սպանել են Մայակովսկու անվան թատրոնի դերասանին
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Մայակովսկու անվան ռուսական թատրոնի դերասան Վյաչեսլավ Տիտովին իր բնակարանում գտել են մահացած։ Ըստ Ինտերֆաքսի նախնական տվյալների` դերասանը մահացած է եղել մեկ օր առաջ։ Ամենայն հավանականությամբ, Տիտովը խեղդամահ է արվել գլխին փաթաթված պոլիեթիլենային տոպրակով։
Վյաչեսլավ Տիտովը Մայակովսկու անվան թատրոնում աշխատում էր 1994 թվականից և խաղացել է բազմաթիվ ֆիլմերում։ Նա հայտնի է դարձել «Глухарь» և «Марш Турецкого» դետեկտիվ հեռուստասերյալներից։ Տիտովը 40 տարեկան էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)