Մի քանի դրվագ Արագածոտնի պարեկների հակաթմրամոլային պայքարից
ՏեսանյութերԱրագածոտնի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։ Ձերբակալվածը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել Տելեգրամից։
Մարտի լույս 1-ի գիշերը Արագածոտնի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։ Մայրաքաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և կանեփանման զանգված։
Ժամեր անց պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru