Քիմ Քարդաշյանի զգեստը համեմատել են անձեռոցիկի հետ (տեսանյութ, լուսանկար)
Տեսանյութեր43-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Vanity Fair ամենամյա երեկույթին, որը տեղի է ունեցել 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո։
Միջոցառման համար Քիմը կրել է Balenciaga-ի զգեստ, որն ընդգծել է նրա կազմվածքը: Չնայած էլեգանտ և նրբագեղ տեսքին, Քիմի կերպարը, այնուամենայնիվ, քննադատության է արժանացել։ Մասնավորապես, համացանցում սկսել են մեկնաբանություններ հայտնվել, թե զգեստը շատ նման է տոնական սեղանի անձեռոցիկի։