Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ԱՆ
ՏեսանյութերՔաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին ԱՆՎՃԱՐ կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելիությունից: Այս մասին հայտնում են առողջապահության նախարությունից։
Առողջապահության նախարարության անունով որպես մարդասիրական օգնություն ստացած դեղը պացինետներին կհատկացվի Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia-ում, քաղցկեղի հետևյալ տեսակների դեպքում`
գլխուղեղի չարորակ նորագոյացություն
թոքի քաղցկեղ
արգանդի վզիկի քաղցկեղ
կոլոռեկտալ քաղցկեղ
ձվարանների քաղցկեղ
երիկամաբջջային քաղցկեղ
լյարդաբջջային քաղցկեղ: