Սովետական միության տարիների սերունդը գիտեր՝ ինչպես ներկայացնել հայի ինքնությունն ու մշակույթը
ՏեսանյութերՏեսանյութում ներկայացված է 1980թ-ի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ հայերը «Բերդ» են պարում` Մասիս սարի ֆոնին:
Տեսանյութը վկայում է այն մասին, որ Սովետական միության տարիներին հայերը կարողանում էին ներկայացնել իրենց մշակույթը, կարևորագույն արժեքներ ունեցող երևույթները. ազգային պարը, Մասիս սարը, իրենց ինքնությունը:
Փաստորեն, Սովետական միությունը ազգայինի պահպանության գործում ավելի հետևողական էր, քան ներկայումս մեր ժողովուրդն ու պետական գործիչները:
Հետևաբար, եղավ մի ժամանակ, երբ Արարատ 73-ի, Տիգրան Պետրոսյանի և այլ հաղթանակներից ու նվաճումներից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմամբ՝ Սովետական միության սերունդն իր խոսքն ասաց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ...


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru