Վալուևը չի վերադառնա ռինգ. նա դեռ կաշխատի Պետդումայում
Ռուսաստան
Բռնցքամարտի ծանրքաշային աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը «Риа Новости»-ին տված հարցազրույցում ասել է, որ Պետդումայում առաջիկա հինգ տարիների իր օրենսդրական աշխատանքը խանգարելու է մեծ ռինգ վերադառնալուն։
Վալուևը դեկտեմբերի 4-ին Կեմերովոյի մարզից ընտրվել է Պետդումայի պատգամավոր։ Բռնցքամարտիկն իր վերջին մարտը վարել է 2009 թվականի նոյեմբերին և իր չեմպիոնական գոտին զիջել է անգլիացի Դեյվիդ Հեյին։
38 տարեկան մարզիկն արդեն հինգ տարի մարզումները դադարեցնելուց հետո քիչ հավանական է, որ կվերադառնա մեծ ռինգ։
Վալուևը իր պրոֆեսիոնալ ռինգում տարել է 51 հաղթանակ (34–ը նոկաուտով), և ունեցել երկու պարտություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)