Հիմնանորոգվում է Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ գյուղերը կապող 12.8 կմ ճանապարհը
ՏեսանյութերՇիրակի մարզում հիմնանորոգվում է Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 հատվածը։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 գյուղեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ներկա պահին կատարվում է գոյություն ունեցող ծածկի քանդման և հողային աշխատանքներ։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։