Ջրային պարեկներն առավել մեծ անձնակազմով կապահովեն հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը
ՏեսանյութերՄարտի 18-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են Ջրային պարեկային ծառայության երկրորդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ։
Պարեկներն ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։
Տեսական գիտելիքները նրանք կիրառում են նախ կրթահամալիրում գտնվող նավի վրա, իսկ ավարտական փուլում՝ Սևանա լճում անցկացվող գործնական պարապմունքների ժամանակ։
Վերապատրաստման այս փուլը հագեցած է նաև ֆիզիկական պատրաստականության պարապմունքներով։
Ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաղթահարածները կմիանան դեկտեմբերից Սևանա լճում ծառայող գործընկերներին: Եվ արդեն ամռանը ստորաբաժանումը կկարողանա ավելի մեծ անձնակազմով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։