Հանդերձարանում աշխատող դպրոցականն ավելի քան 100 մարդու դուրս է բերել «Կրոկուս Սիթի Հոլից» (տեսանյութ)
Տեսանյութեր«Կրոկուս Սիթի Հոլ»-ի հանդերձարանում աշխատող դպրոցականը կարողացել է օգնել ավելի քան 100 մարդու լքել այրվող համերգասրահը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Պատանու անունն Իսլամ է, նա 15 տարեկան է։ Նրա խոսքով՝ աշխատանքի սկսվելուց առաջ հրահանգներ են տրվել արտակարգ իրավիճակների դեպքում, և ինքը խստորեն հետևել է այդ հրահանգներին, երբ սկսվել է միջադեպը։ Հրաձգության և դրան հաջորդած հրդեհի ժամանակ Իսլամը կարողացել է ցնցված ամբոխին դուրս բերել նեղ միջանցքով դեպի «Էքսպո»-ի տաղավար, այնուհետև սպասարկման տարածքով՝ դեպի փողոց:
«Ազատ ժամանակ տղան փող է վաստակում հանդերձարանում և ֆուտբոլ խաղում «Սպարտակի» մանկական թիմում»,- ասվում է հրապարակման մեջ: