Մեթամֆետամին ու մարիխուանա. Նաիրիի ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՆաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է մարիխուանա և մեթամֆետամին։
Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 43-ամյա տղամարդը Եղվարդի Երևանյան խճուղում ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 փաթեթ՝ 6 գրամից ավելի։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տղամարդը ձեռք էր բերել իրացնելու նպատակով։
Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն