Մայրաքաղաքում փուլ առ փուլ կլուծվի հեղեղատար համակարգերի խնդիրը
ՏեսանյութերՓողոցներում անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով մաքրվում են հեղեղատար համակարգերը: Ոլորտի ամբողջական սպասարկումն իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս օրերին, առատ տեղումներով պայմանավորված, մի շարք հասցեներում աշխուժացրել է սպասարկման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով գրանցված բոլոր հասցեներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր: